Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Արամուսի համայնքապետն ու մի քանի աշխատակից կալանքի տակ են

Արամուսի համայնքապետն ու մի քանի աշխատակից կալանքի տակ են
08.06.2012 | 06:35

ԲՀԿ լրատվության և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տիգրան ՈՒրիխանյանը լրատվամիջոցներին ահազանգել է, որ կալանավորվել են Կոտայքի մարզի Արամուս հանայնքի ԲՀԿ-ական համայնքապետ Հրայր Նիկողոսյանն ու համայնքապետարանի մի քանի աշխատակից, ընդ որում, գործողությունն իրականացվել է հենց գյուղապետարանի շենքում: Այս առնչությամբ նորընտիր պատգամավորը ոչ միայն տարակուսանք է հայտնել, այլև մատնանշել, որ ոստիկաններն իրենց թույլ չեն տվել ծանոթանալ իրավիճակին, արգելել են անգամ մուտք գործել շենքի տարածք, քանի որ, նրանց հավաստմամբ, քննչական մարմինները տեղում ստուգումներ են իրականացնում:
Թե ինչ ստուգումների մասին է խոսքը, և ինչում են կասկածվում ԲՀԿ-ական համայնքապետն ու նրա գործընկերները, առայժմ հայտնի չէ:

Դիտվել է՝ 1457

Մեկնաբանություններ